Логотип

ԱՀԿ․ H3N2 վիրուսն արագորեն տարածվում է. այն արդեն հայտնաբերվել է 30 երկրում

Հոնկոնգյան գրիպի H3N2 վիրուսը արագորեն տարածվում է և արդեն հայտնաբերվել է 30 երկրներում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի համաճարակների և համավարակների դեմ պայքարի վարչության գլոբալ շնչառական սպառնալիքների բաժնի ղեկավար Վենցին Չժանը։

«Մենք նկատում ենքA(H3N2) վիրուսի նոր ենթախմբի՝ J.2.4.1 կամ «K» անունը ստացած վիրուսի հայտնվելն ու արագ տարածումը։ «K» ենթախմբի վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է օգոստոսին Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, և այդ ժամանակվանից այն հայտնաբերվել է աշխարհի ավելի քան 30 երկրներում` բացառությամբ Հարավային Ամերիկայի», – ասել է նա։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, համաճարակային ներկայիս տվյալները չեն վկայում հիվանդության ծանր ընթացքի աճի մասին, թեև գենետիկական այս փոփոխությունները վկայում են, որ վիրուսը զգալի էվոլյուցիա է ապրել։ Վենցին Չժանն ընդգծել է, որ գրիպի վիրուսները արագ մուտացիայի են ենթարկվում, ուստի անհրաժեշտ է պարբերաբար թարմացնել գրիպի դեմ պատվաստանյութի բաղադրությունը։

ԱՀԿ-ի տվյալներով՝ այս սեզոնին գրիպի դեպքերը համաշխարհային մակարդակով դեռ սպասվող սահմաններում են, սակայն հոկտեմբերից սկսած` որոշ երկրներում գրիպի սեզոնի ավելի վաղ մեկնարկ է նկատվում, ինչը համաճարակի է հանգեցնում։

Sputnik Արմենիա