Логотип

Ահմադ Ալամոլհոդի․ Ռաիսին սպանվել է Իսրայելի կողմից

Մաշհադի ուրբաթօրյա աղոթքի իմամ Ահմադ Ալամոլհոդիի Telegram ալիքը հրապարակել է մի հոդված, որում պնդվում է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին սպանվել է թիրախային ահաբեկչական հարձակման արդյունքում։

Հոդվածում պնդվում է, որ այն ժամանակ, երբ հանրային աջակցությունը Ռաիսիի նկատմամբ աճել էր նրա դիմադրության և թշնամու հետ բախման դիրքորոշման շնորհիվ, նա «դավաճանաբար սպանվել է»։ Այն նշում է, որ այս սպանության մանրամասները, ենթադրաբար, ներկայացված են վերջերս հրատարակված գրքում։

Խոսքը իսրայելցի հեղինակ Իցհակ Գոլդշտեյնի հրատարակած «Մահվան հոտը» գրքի մասին է։ Ըստ Khabar Online-ի տվյալների՝ գիրքը կասկածի տակ է դնում Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական վարկածը՝ Արևելյան Ադրբեջան նահանգում Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց ուղղաթիռի կործանման վերաբերյալ։

Հեղինակը պնդում է, որ «Թել Ավիվում Մոսադի կենտրոնակայանի լուռ միջանցքներում» այլ հաշվարկներ են տարվել, իսկ Ռայիսիի մահը իբր պարունակում է «ակտիվ գործողության նուրբ հետքեր», որը ծրագրվել է այնպես, որ երևա որպես դժբախտ պատահար կամ ողբերգական պատահականություն։

News.am