Գարեգին Բ Կաթողիկոսն ամրապնդում է ժողովրդի միասնականությունը: Ինչում էլ ամփոփված է Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր առաքելություններից մեկը։ Նիկոլ Փաշինյանը փլուզում է. քահանային լարում է քահանայի դեմ, եղբորը՝ եղբոր։ Ինչպես որ ժամանակին լարում էր հայաստանցիներին արցախցիների դեմ։ Հիմա էլ նա բնավ չի տարբերվում 2008-ի նմուշի Փաշինյանից։ Պառակտել հասարակությանը, քըսի տալ մարդկանց միմյանց դեմ. սա է նրա «առաքելությունը»։
«ՀՈՒԴԱ՛» ԳՈՉՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՈՒԼՈՑՆԵՐԻ ՏԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԸ, որոնց ժողովուրդն անվանում է «տիրադավներ», կարդացին իրենց հայտարարության տեքստը: Այնուհետ նաև իր մերձբալթյան հոտին լքած Վազգեն եպիսկոպոսը փորձեց իր կողմից ինչ-որ բան հավելել իրենց դիրքորոշմանը հոգևորականների աջակցության մասին… Եվ նույն սուլոցների ու «հուդա՛» գոչյունների տակ սադրանքի անվանական կազմակերպիչները հեռացան՝ քաղաքացիական հագուստով ուժայինների ուղեկցությամբ, որոնցից շատերը թաքցնում էին դեմքը։ Կարծում ենք, հեշտ է կռահել, որ այդ պահին, երեսը շրջելով տեսախցիկներից, նրանք մտածում էին ոչ միայն պառակտիչների մասին, որոնց ստիպված են ուղեկցել, այլև Փաշինյանի։
Պառակտիչ եպիսկոպոսները հույս ունեին խանգարել Կաթողիկոսի քարոզին: Չստացվեց, չնայած մի քանի սադրիչներ փորձում էին ներխուժել տաճար։ Նրանց մեջ նկատվեց հոգևորականի հասցեին անպարկեշտ հայհոյող Տավարոս Սափեյանը՝ Թալինի փաշինյանական քաղաքապետը։ Նորմալ է. սա է Փաշինյանի աղանդի մակարդակը:
Կաթողիկոս Գարեգին Երկրորդը չընդհատեց խոսքը ոչ մի վայրկյան: Հզոր էր, երբ նա հայտարարեց, որ «այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում, երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը»։ Հզոր էր, երբ նա ելավ տաճարից իրենց Եկեղեցուն ու նրա ղեկավարին պաշտպանելու եկած հազարավոր մարդկանց «Վեհափա՛ռ» գոչյունների ներքո։
Փաշինյանի կողմնակիցներին հերթական անգամ ցույց տվեցին, թե որքան ողորմելի, անօգնական են նրանք, երբ առանց Նիկոլի են։ Փաշինյանին հերթական անգամ ցույց տվեցին իր ողջ «վարկանիշը»։ Բոլոր նրանք, ովքեր աչք ունեն, տեսան, որ Նիկոլի ուժը միայն իր ուժայիններն են, վարչական ռեսուրսը։ Ժողովրդական աջակցության մասին խոսելն անգամ անհեթեթ է, Նիկոլը բոլորին հիմնավորապես զզվեցրել է։
Իսկ եթե Փաշինյանին անհրաժեշտ են իր «ժողովրդականության» լրացուցիչ ապացույցներ, ապա կարող ենք խորհուրդ տալ նրան երթևեկության ամենաթեժ ժամին նստել հասարակական տրանսպորտ։ Ցանկալի է, որ հետը վերցնի նաև իր կենակցուհուն, այն կնկան, որը սիրում է բոլորին կրթել։ Եվ իր երեխաներին: Ու թեև շատերն ասում են, որ վարչապետն իսպառ զուրկ է ամոթի զգացումից, ինչպես որոշակի հիվանդությամբ տառապող մարդիկ, կարծում ենք, նույնիսկ նա կցանկանա գետինը մտնել։ Երբ մեր խեղկատակը տեսնի, թե ինչպես են մարդիկ, որոնք սկսել են այնքան լավ ապրել, որ, իր խոսքերով, գնում են Վիեննա՝ պարզապես սուրճ խմելու, խցկվում այդ տրանսպորտը. տարեցներ, կանայք՝ փոքր երեխաների հետ, հղիներ… Եվ թե ինչպես բոլորը թքած ունեն ուվեվարձի վճարման վրա, քանզի սթափ ուղեղով ոչ մի հսկիչ չի համարձակվի այդ ժամանակ մտնել տրանսպորտ և ստուգել, թե ինչպես է վճարվում ուղեվարձը…
Շեղվեցինք: Այս ամենը չնչին բան է՝ համեմատած գլխավորի հետ։ Իհարկե, ոչինչ չի ավարտվել: Վարչապետը, որը վաղուց արդեն անտեսում է կրոնի գործերին չմիջամտելու սահմանադրական նորմը, նոր գրոհ է նախապատրաստելու ՀԱԵ-ի դեմ։ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, որն ուժեղ ղեկավար ունի։ Ինչպես բնորոշեց Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան Սրբազանը՝ Արարատ լեռան պես անսասան է Վեհափառը: Իր առաքելության և իր ժողովրդի պատմության արժանի կրողը:
