Логотип

Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը կկալանավորվի 1 ամսով

Դատարանը որոշել է 1 ամսով կալանավորել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբորը` Գևորգ Ներսիսյանին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Բաբախանյանը որոշել է Գևորգ Ներսիսյանին կալանավորել մեկ ամիս ժամկետով»,– ասաց նա:

Զոհաբյանը տեղեկացրեց, որ քիչ հետո կքննվի նրա որդու` Համբարձում Ներսիսյանի կալանավորման միջնորդությունը:

Հիշեցնենք` առավոտյան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին ձերբակալվել են: Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։ Ըստ փաստաբանի` Համբարձում Ներսիսյանը նոյեմբերի 1-ին` ժամը 14:40-ի սահմաններում, կանգնած է եղել իր տան դարպասի դիմաց, նրան մի մարդ է մոտեցել և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության` ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձում Ներսիսյանը հրաժարվել է, այդ մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել: Այս բոլորը տեսագրված է: