Логотип

Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորորդին կալանավորվեց 1 ամսով

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբորորդին` Համբարձում Ներսիսյանը, կալանավորվեց 1 ամսով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Էմիլ Խաչատրյանը։

Նա նշեց, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Բաբախանյանի նախագահությամբ անցկացված նիստի ժամանակ դատախազը երկամսյա կալանք է բաժանել։

«Գործն այն աստիճան անհիմն էր, որ դատարանը մի կերպ գնաց մեկամսյա կալանքի։ Ես կարծում եմ, որ դատախազի միջնորդությունը ոչ միայն պետք է մերժվեր հիմքերի բացակայության, այլև հիմնավոր կասկածի բացակայության համար։ Ես պնդում եմ, որ այդտեղ հանցագործության դեպքը բացակայում է»,– ասաց փաստաբանը։

Հիշեցնենք` Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը` Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին` Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվեցին նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։ Ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի` Համբարձում Ներսիսյանը նոյեմբերի 1-ին` ժամը 14:40-ի սահմաններում, կանգնած է եղել իր տան դարպասի դիմաց, նրան մի մարդ է մոտեցել և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության` ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձում Ներսիսյանը հրաժարվել է, այդ մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել:

Այսօր կաթողիկոսի եղբայրը ևս կալանավորվեց 1 ամսով։