Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը ցավակցական ուղերձ է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի նահատակության կապակցությամբ։ Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտարարություն է հրապարակել ՀՀ–ում Իրանի դեսպանատունը։
«Գարգին Բ–ն Իրանի նախագահին հղած ուղերձում ցավակցություն է հայտնել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիների նահատակության կապակցությամբ և խաղաղ ու անվտանգ կյանք մաղթել իրանցիներին»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ամենայն հայոց կաթողիկոսը նաև խորը մտահոգություն է հայտնել Իրանի դեմ ռազմական հարձակումների կապակցությամբ:
Sputnik Արմենիա
