Մեկ օր էլ չէր անցել Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանության մասնակցին ձերբակալելուց, իսկ այնուհետ վարչական հսկողության տակ ազատ արձակելուց հետո, երբ Նիկոլը հրահրեց սկանդալային նոր միջադեպ, իսկ ոստիկանությունը բերման ենթարկեց հերթական «իրավախախտներին»։ Երեկ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածին առանձնահատուկ ցինիզմ է հաղորդում այն հանգամանքը, որ սադրանքը կանխամտածված կերպով մտահղացվել և իրականացվել է ժողովրդի ամենասիրելի, ամենապայծառ քրիստոնեական տոներից մեկի՝ Ծաղկազարդի ժամանակ, Երևանի կենտրոնում գտնվող տաճարում, որտեղ ավանդաբար մարդաշատ է, իսկ այդ օրը՝ առավելևս:
ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՀՄԱԿՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՆՈՆ–ՍՏՈՊ ՌԵԺԻՄՈՎ՝ գրեթե ամեն օր հրամցնելով արտառոց ինչ-որ բան, որպեսզի չկորցնի առաջատարի դիրքը տեղեկատվական-ֆեյսբուքյան օրակարգում։ Որպես հիմնական թիրախ ընտրել են արցախցի փախստականներին՝ այսօր հայ ժողովրդի առավել տուժած ու խոցելի հատվածին, և Հայ Եկեղեցուն՝ հայտնի պատճառներով: Այս երկու նշանակետերը ամենից առավել են թիրախավորվում, բնականաբար, նաև Բաքվի կողմից։
Ընդ որում արարքների ստորության և նսեմության աստիճանը նշանակություն չունի. հակառակը, որքան նողկալի է արածը, այնքան ավելի է այն հունից հանում մարդկանց, ինչը նշանակում է, որ ավելի մեծ աղմուկ է հարուցում։ Ժամանակավորապես կասեցնելով Եկեղեցու և հոգևորականների վրա անմիջական հարձակումները՝ Նիկոլը խոնարհ հավատացյալի դիմակ է հագել և նպատակաուղղված կերպով խառնակչություն, սկանդալներ ու բռնություն է բերում տաճարներ, դրանով իսկ ամենաիսկական սրբապղծություն գործելով։ Այս իմաստով ցուցանշական է հավատացյալ կնոջ երեկվա արտահայտությունը. «Ամեն տեղ եք պատրաստվում պղծե՞լ։ Չկպնե՛ք ինձ»։
Այս ամենն, իհարկե, արձանագրվում է բնավ ոչ առաջին անգամ և հաստատ շարունակվելու է։ Նորմալ մարդու համար դժվար է կանխատեսել, թե էլ ինչ այլանդակություն կարող է անել «քայլող սադրանքը», որտեղ վաղը կծլի թիկնապահների իր ահռելի շքախմբով, էլ ում կփորձի տալ իր անհեթեթ «կրծքանշանը», և ինչպես կհարուցի շարքային քաղաքացիների հրապարակային մերժման ու զայրույթի հերթական չափաբաժինը։ Որպեսզի հետո բոլորին ցուցադրի սեփական «անձեռնմխելիությունն» ու ամենաթողությունը, հրամայելով իր հավատարիմ սատրապներին ցուցադրաբար, ուժի գործադրմամբ ձերբակալել, տանել, դատել և կիրառել այս կամ այն խափանման միջոցը, հնարավոր է՝ նաև պատիժը։
Հատուկ կանգ չեմ առնում ոստիկանության կողմից տրված «իրավախախտում» ձևակերպման վրա. իբր կասկած՝ «պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը միջամտելու մեջ»: Այսինքն երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյան Աստծո տաճարում, պատարագի ժամանակ «քաղաքական գործունեություն» էր իրականացնում, որի հարկադիր ավարտից հետո (նրան պարզապես վռնդեցին) նա «քաղաքականապես» խաչակնքեց։
Սա մեկնաբանելը դժվար է, բայց մի բան կարելի է ասել հաստատապես. իրավական մտքի այս «գլուխգործոցը», անկասկած, կմտնի հայրենի իրավագիտության տարեգրության մեջ որպես հիրավի շլացուցիչ մարգարիտ Փաշինյանի իրավապահ ծառայանու կողմից՝ ինքնագոհությունից պայթող երկու տիկնանց՝ Սարգսյանի և Գալյանի գլխավորությամբ։
ԲԱՅՑ «ԱՆՀՆԱԶԱՆԴ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՀԱԲԵԿՄԱՆ ԵՎ ՊԱՏԺՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ իշխանության ներկայացուցիչների սադրիչ արարքների այս շարանում կա ևս մեկ թաքնված և առանձնակի չարագուշակ իմաստ։
Նիկոլը, եթե մտամուխ լինենք, տիտղոսակիր ազգին ցույց է տալիս բացարձակ անիրավության այն վիճակը, որ սեփական երկրում սպասում է շարքային հայերին իր վերընտրվելու և թուրքական գլխավոր ծրագրերից մեկը՝ ադրբեջանցիներով Հայաստանի բնակեցումն Ալիևի հետ համատեղ իրագործելու դեպքում։ Եթե այսօր ՀՀ քաղաքացիները փորձում են դիմակայել ձևավորվող ավտորիտար իշխանության կողմից իրենց իրավունքների խախտումներին, ապա ՔՊ-ի վերարտադրությունը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն կհանգեցնի որակապես այլ իրավիճակի։
Պատկերավոր ասած, առայժմ Փաշինյանը հանդես է գալիս այն արտոնյալ փոքրամասնության՝ ադրբեջանցիների դերում, որը կստանա բոլոր իրավունքներն ու ցանկացած պաշտպանություն իրավազուրկ մեծամասնությունից՝ հայերից։ Մեզ պարզապես ցուցադրում են պետության մի մոդել, որտեղ ամեն քայլափոխի, ամենուր, նույնիսկ սուրբ վայրում ոտնահարվելու են ոչ միայն օրենքի նորմերը, այլև արժանապատվությունը՝ անձնական և ազգային, պատիվը, ֆիզիկական ու հոգևոր անձեռնմխելիությունը, հայ ժողովրդի խոսքի և դավանանքի ազատությունը: Եվ կբխի դա մեր երկիրը հեղեղած «արևմտյան Ադրբեջան» նախագծի մասնակիցներից։
Պետության մոդել, որտեղ նիկոլական « իրավապահ մարմինները» կդառնան «վերաբնակներին» ատամներով պաշտպանող ցերբերներ՝ անտեսելով ՀՀ Սահմանադրությունը, հայոց պետության օրենքներն ու նորմերը, ինչպես որ այսօր պաշտպանում են իրենց կուռքին։ Ամենայն հավանականությամբ, դրա համար ադրբեջանցի ոստիկանների առկայության կարիք էլ չի լինի. բավական է ընդամենը մի քիչ ավելի շատ կեր գցել փաշինյանական շներին, և նրանք պատրաստ կլինեն բռնել, ձերբակալել, բռնություն կիրառել, դատել ու բանտարկել հայրենակիցներին՝ ի հաճույս արդեն երկու տերերի։
Պատկերն այդ, ինչ խոսք, շատ մռայլ է և այսօր գործնականում անհավանական է թվում, թեև նման հեռանկարի մասին բազմիցս խոսել են փորձագետները։ Ոչ ոք ոչ մեկին չի ցանկանում վախեցնել, բայց սրանք իրողություններ են, որոնք անհնար է հաշվի չառնել։ Սա վաղվա իրականությունն է, որը վրա կհասնի, եթե թույլ տանք փաշինյանական հանցախմբին վերարտադրվել։
Իրականություն, որտեղ հավանաբար պղծելու բան էլ արդեն չի լինի, քանզի ո՞վ ասաց, թե Նիկոլը չի կարող Ալիևի հրամանով արգելել Հայ Եկեղեցին և փակել հայկական տաճարները։
