Логотип

Ամերիկայի հայկական ասամբլեա․ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայ պատանդների անհապաղ ազատ արձակումը

Հայտարարելով Գազայի պատերազմի ավարտի և իսրայելցի պատանդների վերադարձի մասին՝ նախագահ Դոնալդ Թրամփն ազդարարեց «ահաբեկչության և մահվան դարաշրջանի ավարտը և հավատքի, հույսի և Աստծո դարաշրջանի սկիզբը»,- ասված է Ամերիկայի հայկական ասամբլեայի հայտարարության մեջ։

Ինչպես կազմակերպությունն ընդգծել է իր հայտարարության մեջ, այս պատմական իրադարձությունից բացի, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև կենտրոնացրել է իր ուշադրությունը այլ երկրների, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտությունների լուծման վրա։

«Նախագահ Թրամփի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման և երկու երկրների միջև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը շրջանակային խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամանակ նախագահ Թրամփը խոստացել է պատանդների ազատ արձակման հարցը քննարկել Ադրբեջանի նախագահի հետ։ Հայաստանի վարչապետի հետ զրույցում Թրամփը նշել է այն փաստը, որ Բաքուն պահում է հայ պատանդների. «Այսինքն՝ դուք ասացիք, որ կան 23 քրիստոնյաներ, որոնց կցանկանայիք տեսնել ազատ արձակված, այնպես չէ՞։ 23-ն են, չէ՞։ Որովհետև ես նրան խնդրելու եմ դա անել։ Կարծում եմ՝ նա դա կանի նաև ինձ համար»։

«Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահվող հայ քրիստոնյա պատանդների անհապաղ ազատ արձակումը, ինչպես նա ցույց տվեց, որ կարող է դա հաջողությամբ անել՝ ազատելով Գազայում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին,- հայտարարել են Հայկական ասամբլեայի համանախագահներ Օսկար Թաթոսյանը և Թալին Յակուբյանը։ -Իսկական խաղաղության հնարավոր չէ հասնել, քանի դեռ Բաքվում անարդարացիորեն պահվում են պատանդներ։ Այսքան ավերածություններ տեսնելով՝ մենք աղոթում ենք հակամարտության վերջնական դադարեցման և մշտական ​​խաղաղության հաստատման համար»։

News.am