Ես օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնագրում որևէ տնտեսական բաղադրիչ չեմ տեսնում, այլ միայն հարևանի (Ադրբեջանի – խմբ.) ցանկությունը՝ մուտք գործել իր տարածքի մեկ այլ մաս (Նախիջևան – խմբ.): Այս մասին սեպտեմբերի 30-ին «Countries Under One Roof» համաժողովում հայտարարել է UBS Financial Bank-ի փոխնախագահ, Սիլիկոնային հովտի ֆինանսական խորհրդատու Մարկ Չենյանը։
Նրա խոսքով՝ տնտեսական բաղադրիչը բարձրացնելու համար ճանապարհը կարելի էր անցկացնել նաև Սևանի տարածքով և այնուհետև դեպի արևմուտք։
Նա նշել է, որ Հայաստանի տնտեսության կայուն աճն ապահովելու համար կարևոր է զարգացնել բանկային ներդրումները՝ շեշտը դնելով ոչ թե վարկային, այլ կապիտալ ֆինանսավորման վրա։ Փորձագետը հավելել է, որ կարևոր պայման է նաև մարդկային ռեսուրսի զարգացումը, այդ թվում՝ համաշխարհային ճանաչում ունեցող բուհերի հիմնումը։ «Երկիրը պետք է պատրաստ լինի մասնավոր հատվածում կապիտալ ներդրումներին։ Եթե ստեղծվեն նման պայմաններ, ապա կլինեն նաև կայուն աճի ամուր հիմքեր», – եզրափակել է Չենյանը։
News.am