Իրանի իշխանությունները հայտնում են, որ ԱՄՆ-ի կամ Իսրայելի արձակած արկերից մեկն ընկել է երկրի հարավում գտնվող «Բուշեր» ԱԷԿ-ի տարածք։
Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության հայտարարության համաձայն՝ նյութական վնաս և մարդկային զոհեր չեն գրանցվել, կայանը չի տուժել։
«Իրանի հարավում «Բուշեր» ԱԷԿ-ի հրետակոծումը միջազգային բոլոր նորմերի խախտում է, նման քայլերը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Պարսից ծոցի երկրների համար»- նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Sputnik Արմենիա
