Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանը այցելել են օկուպացված Շուշի։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Դատելով այս տեղեկատվությունից՝ Ադրբեջանի նախագահը փորձել է թաքցնել օկուպացված Արցախի տարածքում հայկական մշակույթի լայնածավալ պղծման և ոչնչացման փաստը՝ փոխարենը պատմելով «հայ օկուպանտների կողմից գնդակահարված հայտնի ադրբեջանցի գործիչների հուշարձանների» մասին։
News.am