Логотип

ԱՄԷ-ն հայտարարել է, որ երկրի տարածքը ավելի քան 1000 հարձակումների է ենթարկվել Իրանի կողմից

ԱՄԷ-ն հայտնել է, որ ավելի քան 1000 հարձակումների են ենթարկվել, ինչը, Արտաքին գործերի նախարարության տվյալներով, գերազանցում է մյուս բոլոր թիրախային երկրների ենթարկված հարձակումների ընդհանուր թիվը, հաղորդում է Al Jazeera-ը։

Միևնույն ժամանակ Էմիրությունները նշել են, որ Իրանի հարձակումների կապակցությամբ չեն ընդունել պաշտպանական դիրքորոշման փոփոխության որոշում։

Հստակեցվում է, որ երկիրը պահպանում է ինքնապաշտպանվելու իր իրավունքը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։

Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։

News.am