Логотип

ԱՄԷ-ն փակում է իր դեսպանատունը Թեհրանում և հետ կանչում դեսպանին էսկալացիայի ֆոնին

Արաբական Միացյալ Էմիրությունները որոշում է կայացրել փակել Թեհրանում իր դեսպանատունը և հետ կանչել դեսպանին և բոլոր դիվանագետներին Իրանի մայրաքաղաքից՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին, հայտարարել Է ԱՄԷ-ի ԱԳՆ-ն:

«ԱՄԷ- ն հայտարարում է Թեհրանում դեսպանատան փակման և Իրանում դեսպանի և դիվանագիտական առաքելության բոլոր անդամների հետկանչի մասին»,-ասված Է ԱՄԷ ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Երեկվանից Դուբայը, Աբու Դաբին և նույնիսկ Շարժան ամերիկյան օբյեկտների պատճառով հայտնվել են իրանական հարվածների տակ։ Ավելի ուշ Պարսիցծոցումհարձակման է ենթարկվել ԱՄԷ-ին պատկանող նավթային հորատանցքը (նկարում): Համացանցում հրապարակում են նաև Աբու Դաբիում ֆրանսիական ռազմածովային բազայի վրա հարվածի կադրերը: Հաղորդվում է, որ ԱԹՍ-ն հասել է այն շենքին, որտեղ գտնվում է Աբու Դաբիում Իսրայելի դեսպանատունը:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Sputnik Արմենիա