Логотип

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը Քըրքի սպանությունը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետ է համեմատել

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թալսի Գաբարդը քաղաքական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունը համեմատել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների հետ։

«Չարլի Քըրքի մարդասպանի և սեպտեմբերի 11-ին [2001թ.] մեզ վրա հարձակված «Ալ-Քաիդայի» ահաբեկիչների միջև կա ընդհանուր գիծ։ Նրանք երկուսն էլ ցանկանում էին լռեցնել նրանց, ում հետ համաձայն չէին։ Նրանք հասկանում էին, որ իրենց գաղափարախոսությունները, իրենց հայացքները չեն կարող դիմանալ բանավեճի։ Երեկ կրակողը բռնություն կիրառեց՝ Չարլի Քըրքին լռեցնելու և նրան մարդկանց ոգեշնչելու շարունակությունը կանխելու համար։ «Ալ-Քաիդայի» ահաբեկիչները կրոնական մոլեռանդներ են. Չարլիի մարդասպանը քաղաքական մոլեռանդ է», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

31-ամյա Քըրքի վրա կրակել են սեպտեմբերի 10-ին՝ Յուտա նահանգի Օրեմ քաղաքի համալսարանում ելույթ ունենալիս։ Նա մահացել է հիվանդանոցում՝ ստացած վերքերից։ Պահպանողական ակտիվիստը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցն էր։ Բացի այդ, Քըրքը բազմիցս խոսել է Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության դեմ։

News.am