Փետրվարի 28-ից մարտի 1-ը 1004 ամերիկացիների շրջանում SSRS ընկերության անցկացրած CNN-ի նոր հարցումը ցույց է տվել, որ ԱՄՆ բնակիչների մեծամասնությունը (59%) չի աջակցում Իրանի դեմ Դոնալդ Թրամփի ներկայիս ռազմական գործողությանը։
Հարցումը միաժամանակ ցույց է տվել, որ հարցվածների 60%-ը կարծում է, որ նախագահը «գործողությունների հստակ ծրագիր» չունի, իսկ 62%-ը կարծում է, որ ցանկացած հետագա ռազմական միջամտություն պետք է հավանություն տա Կոնգրեսը։
Հարցվածների միայն 27%-ն է կարծում, որ Թրամփը հարձակումից առաջ «բավարար դիվանագիտական ջանքեր է գործադրել», մինչդեռ 39%-ը կարծում է, որ ԱՄՆ-ն բավարար ջանքեր չի գործադրել խաղաղ կարգավորման հասնելու համար, իսկ 33%-ը դժվարացել է պատասխանել։
Կուսակցական պատկանելությամբ՝ հանրապետականների 77%-ը հավանություն է տալիս հարվածներին, այն դեպքում, երբ անկախներից հավանություն է տալիս 32%-ը, իսկ դեմոկրատների 18%-ը։
Միևնույն ժամանակ, 18-34 տարեկան երիտասարդ հարցվողները հիմնականում անհամաձայնություն են հայտնել Իրանի դեմ հարվածների առնչությամբ. ԱՄՆ նախագահի գործողություններից դժգոհ է երիտասարդների 71%-ը։
News.am
