Логотип

ԱՄՆ-ը ներկայացրել է Վենեսուելայում գործողությունների երեք փուլը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ներկայացրել է Վենեսուելայում Վաշինգտոնի գործողությունների երեք փուլը, հաղորդում է Sky News-ը։

«Առաջին փուլ. Կայունացման փուլ։ Ռուբիոն հայտարարել է, որ Սպիտակ տունը համագործակցում է իշխանությունների հետ՝ ապահովելու համար, որ «վենեսուելական նավթի շուկա» լինի, որը օգուտ կբերի և՛ ԱՄՆ-ին, և՛ հարավամերիկյան երկրին։

Երկրորդ փուլ. Վերականգնում։ Ըստ Ռուբիոյի՝ դա վերադարձ է տնտեսական բնականոն իրավիճակին։ Նա նշել է, որ այս ժամանակահատվածում «փողը գնում է ի նպաստ ժողովրդի», և միաժամանակ Վենեսուելայի ներսում տեղի է ունենում «հաշտեցման գործընթաց», բայց նա չի մանրամասնել, թե ինչպիսին դա կլինի։

Երրորդ փուլ. Անցում բնականոն գործունեության։ Ռուբիոն հավելել է, որ դա կհանգեցնի նրան, որ Վենեսուելան կրկին «նորմալ երկիր» կդառնա։ Այս ժամանակահատվածում ԱՄՆ-ն ու Վենեսուելան «ամուր տնտեսական և դիվանագիտական ​​հարաբերություններ» կունենան: Դա նշանակում է նաև, որ Վաշինգտոնի թշնամիները «ռազմահենադաշտ» չեն ունենա»,- նշել է Ռուբիոն։

News.am