«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից Հայաստան են ժամանելու տարբեր շրջանակների ներկայացուցիչներ։
Իշխանական լավատեղյակ աղբյուրները մեզ փոխանցեցին՝ այցի օրակարգը վերաբերում է այն ծրագրին, որը հրապարակային դաշտում հայտնի է որպես «42 կիլոմետրանոց՝ Թրամփի միջանցք»։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ամերիկացի հյուրերը քննարկելու են ոչ միայն միջանցքի տեխնիկական ու քաղաքական մանրամասները, այլև ներդրումների ծավալը, առաջնահերթությունները, ինչպես նաև շինաշխատանքների մեկնարկի ժամկետները։ Ըստ աղբյուրների՝ այցի նպատակն է հստակեցնել քայլերի հաջորդականությունը, որոնք ուղղված են արդեն նախաստորագրված Թրամփ-Ալիև-Փաշինյան հուշագրի տարբերակի գործնական իրականացմանը։
Այս պահին պաշտոնական աղբյուրները լռում են թե՛ այցի մանրամասների, թե՛ օրակարգի մասին։ Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննարկումները լինելու են փակ ձևաչափով, իսկ որոշումները ուղիղ կապ են ունենալու տարածաշրջանում ճանապարհային նոր իրականություն ձևավորելու հետ»։
Verelq.am