Ուրբաթ օրը կայանալիք բանակցություններում իրանական պատվիրակությունը կգլխավորի Իրանի Իսլամական խորհրդակցական խորհրդի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հայտնում է ISNA գործակալությունը։
Ըստ առկա տեղեկությունների, ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Իրանի առաջարկած 10 կետից բաղկացած ծրագրի շրջանակը ներառում է ոչ միայն միջուկային ծրագիրն ու տարածաշրջանային անվտանգությունը, այլև վերջին շուրջ 45 տարիների ընթացքում Իրանի դեմ սահմանված առաջնային և երկրորդային պատժամիջոցների վերացումը», — գրում է իրանական լրատվամիջոցը։
News.am
