Իրանական Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 204 երեխա, որոնց թվում՝ 53-ը՝ հինգ տարեկանից փոքր երեխաներ, հաղորդում է Al Jazeera-ն։
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել է նաև երկու հղի կին։
«Երբ թիրախ են դառնում երեխաները և հղի մայրերը, դա այլևս ռազմական միջադեպ չէ, այլ մարդկային արժանապատվության լուրջ խախտման նշան»,- հայտարարել է Կարմիր մահիկը։ Վիրավորվել է նաև ավելի քան 18 հազար քաղաքացիական անձ։
Բացի դրանից, մարտի 8-ից ի վեր ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով վնասվել են 498 դպրոց, առողջապահական 251 կենտրոն և Կարմիր մահիկի 17 կենտրոն, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 70 հազար քաղաքացիական օբյեկտ։
«Մենք ակնկալում ենք, որ բոլոր միջազգային հաստատությունները, մասնավորապես՝ մարդու իրավունքների ոլորտում աշխատողները, չեն լռի այս աղաղակող խախտումների մասին»,- ասվում է հայտարարության մեջ։
News.am
