ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մերժել է նախաձեռնությունը, որը նպատակ ուներ սահմանափակել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական գործողությունները Իրանի դեմ և պահանջում էր, որ Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություն պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից, հաղորդում է Reuters-ը։
Այսպիսով օրենսդիրները աջակցեցին հանրապետական նախագահին նրա ռազմական արշավում՝ ընդլայնվող հակամարտության վեցերորդ օրը։
Քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում ավարտվել է 219 կողմ և 212 դեմ հարաբերակցությամբ։ Կոնգրեսի ստորին պալատում տեղերի նեղ մեծամասնությունը պատկանում է հանրապետականներին՝ Թրամփի կուսակիցներին։
Նմանատիպ որոշում մեկ օր առաջ ընդունվել էր նաև ԱՄՆ Սենատում։
News.am
