Логотип

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է արցախահայերի և գերիների վերադարձը նախատեսող փոփոխությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Կոնգրեսական Գեյբ Ամոյի գլխավորած և Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի կողմից աջակցվող պետդեպարտամենտի լիազորությունների մասին փոփոխությունը։ Այն նախատեսում է հայ գերիների ազատ արձակում, արցախահայերի անվտանգ վերադարձ և հայկական մշակութային ու կրոնական հուշարձանների պաշտպանություն։ Այս մասին հաղորդվում է կոմիտեի ֆեյսբուքյան էջում։

News.am