ԱՄՆ-ն իր բոլոր դեսպանատներին հրահանգել է «անհապաղ» ուժեղացնել անվտանգության միջոցառումները, հաղորդում է The Washington Post-ը։
ԱՄՆ Պետքարտուղարության հրամանը, որը տրվել է Իրանի հետ պատերազմի պայմաններում, հաջորդել է ամերիկյան առաքելությունների վրա շարունակվող հարձակումներին։
Ըստ գերատեսչության ներքին գնահատականների՝ միայն Իրաքում գրանցվել է նման մոտ 300 հարձակում։
Պետքարտուղարությունը աշխարհի բոլոր ԱՄՆ դիվանագիտական առաքելություններին հրահանգել է «անհապաղ» անցկացնել անվտանգության գնահատում՝ հղում անելով «Մերձավոր Արևելքում շարունակվող և զարգացող իրավիճակին և հնարավոր հետևանքներին»։
News.am
