ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացի քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը՝ խորհուրդ տալով ցամաքային երթուղիներով գնալ Հայաստանով կամ Թուրքիայով։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի կայքում տեղադրված արտակարգ հայտարարության մեջ։
Զգուշացման մեջ նշվում է, որ ԱՄՆ անձնագիր ունենալը կարող է հիմք հանդիսանալ Իրանի իշխանությունների կողմից կալանքի համար։ Քաղաքացիներին նաև խորհուրդ է տրվում ակնկալել ինտերնետի խափանումներ և մշակել կապի այլընտրանքային միջոցներ։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է ակնկալեն ինտերնետի հետագա խափանումներ, մշակել կապի այլընտրանքային միջոցներ և, եթե դա անվտանգ է, դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան կամ Թուրքիա մեկնելու հարցը», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
News.am
