Логотип

ԱՄՆ-ն հայտարարել է ապրիլի 13-ից Իրանի ծովային շրջափակումն սկսելու մասին

ԱՄՆ նախագահի հրամանագրի համաձայն, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ուժերը ապրիլի 13-ին, արևելյան ժամանակով ժամը 10:00-ից կսկսեն արգելափակել իրանական նավահանգիստներ մտնող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերը:

«Շրջափակումն անկողմնակալ կերպով կկիրառվի բոլոր այն երկրների նավերի նկատմամբ, որոնք մտնում են իրանական նավահանգիստներ ու ափամերձ շրջաններ կամ դուրս են գալիս այնտեղից, ներառյալ Արաբական և Օմանի ծոցերի իրանական բոլոր նավահանգիստները:

ԱՄՆ զինվորականները չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով դեպի ոչ իրանական նավահանգիստներ և հակառակ ուղղությամբ ընթացող նավերի նավագնացության ազատությանը:

Առևտրային նավաստիներին լրացուցիչ տեղեկություններ կփոխանցեն պաշտոնական ծանուցման միջոցով մինչև շրջափակման սկիզբը: Բոլոր նավաստիներին խորհուրդ է տրվում հետևել «Ծանուցումներ նավաստիների համար» ծրագրի հաղորդագրություններին և Օմանի ծոցում տեղաշարժվելիս ու Հորմուզի նեղուցին մոտենալիս 16-րդ կապուղով կապ հաստատել ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ»,- հայտնել է ԱՄՆ բանակը:

News.am