Логотип

ԱՄՆ-ն հնարավոր է՝ Իրանի դպրոցին հարվածել է հետախուզական հին տվյալների պատճառով

ԱՄՆ ԶՈւ–ն, հնարավոր է, հարվածել են Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցին հնացած հետախուզական տվյալների պատճառով։ Այս մասին հայտնել է CBS News-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ իր գերատեսչությունը հետաքննություն է իրականացնում։

Նախնական տվյալները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի պատասխանատվությունը բավականին հավանական է։

Հեռուստաալիքի զրուցակիցը մեջբերել է մի զեկույց, որում նշվում է, որ ԱՄՆ զինվորականները սխալմամբ են հարվածել դպրոցին, քանի որ հնացած հետախուզական նյութերում կրթական հաստատությունը նույնականացվել է որպես իրանական ռազմական օբյեկտի մաս։

ԶԼՄ–ի ևս երկու աղբյուր հայտարարել են, որ իսրայելական բանակն այդ օրը գործողություններ չի իրականացրել այն տարածքում, որտեղ գտնվում է դպրոցը։

Սպիտակ տունը ընդգծել է, որ Իրանի Մինաբ քաղաքում տեղի ունեցած ողբերգության հետաքննությունը դեռ չի ավարտվել։ Հարվածը հասցվել է փետրվարի 28-ին։ Վերջին տվյալներով՝ հրթիռի արձակման հետևանքով 171 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը 7-12 տարեկան աշակերտուհիներ էին։ Եվս 95 մարդ տուժել է։

Ավելի վաղ ենթադրաբար Մինաբի աղջիկների տարրական դպրոցին հասցված հարվածի տեսանյութ էին ցուցադրել իրանական լրատվամիջոցները։

Sputnik Արմենիա