Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է արդեն այս շաբաթ ամբողջ Միջազգային քրեական դատարանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, ինչը կվտանգի այդ կառույցի գործունեությունը։ Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին:
Վեց աղբյուրներ գործակալությանը հայտնելեն, որ մոտ ժամանակներս սպասվում է իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցների մասին որոշում: Իր անունը չհայտնած մի ամերիկացի պաշտոնյա հաստատել է, որ դիտարկվում է ամբողջ հաստատության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, սակայն չի հստակեցրել հնարավոր միջոցների ներդրման ժամկետները:
Մեկ այլ անանուն աղբյուր գործակալությանը հայտնելէ, որ դատարանի ներկայացուցիչներն արդեն արտակարգ ներքին խորհրդակցություններ են անցկացրել հնարավոր համընդհանուր պատժամիջոցների հետևանքները քննարկելու համար: Երկու այլ աղբյուրներ հայտնել են, որ հանդիպումներ են տեղի ունեցել նաև ՄՔԴ անդամ պետությունների դիվանագետների հետ:
Sputnik Արմենիա