Логотип

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, մասնավորապես Թուրքիային կոչ է արել դադարեցնելու Ռուսաստանից էներգակիրների գնումը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն նոյեմբերի 10-ին հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնել են ԱՄՆ Պետքարտուղարությունից։

«ԱՄՆ-ն և թուրքական պատվիրակությունը վերահաստատել են իրենց շարունակական աջակցությունը իսրայելցի պատանդներին վերադարձնելու և Գազայում երկարատև հրադադարի հասնելու ջանքերին։

Միացյալ Նահանգները վերահաստատել է նաև ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին ուղղված՝ ռուսական էներգակիրների գնումները դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմին վերջ դնելու համար»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմի Փիգոնի հայտարարության մեջ:

News.am