Логотип

ԱՄՆ-ում «իրանական դրոշով վերնաշապիկով» տղամարդը կրակ է բացել, կան զոհեր

Օսթինում տղամարդը կրակ է բացել՝ սպանելով երեք մարդու և վիրավորելով ևս 14-ին: Ոստիկանությունը կրակել և սպանել է հրաձիգին: Օսթինի ոստիկանապետ Լիզա Դեյվիսը հայտնել է, որ տղամարդը մի քանի անգամ անցել է քաղաքի կենտրոնում գտնվող բարի կողքով, հաղորդում է DW-ն: Այնուհետև նա կանգ է առել և սկսել է կրակել իր ամենագնացի պատուհանից բակում և հաստատության առջև գտնվող մարդկանց վրա:

Դեյվիսի խոսքով՝ հրաձիգը այնուհետև կայանել է մեքենան, դուրս եկել և սկսել է կրակել փողոցում անցորդների վրա: Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները կրակ են բացել և սպանել հրաձիգին: ՀԴԲ-ն չի բացառել միջադեպը որպես ահաբեկչական ակտ որակելը:

Fox News-ին մի քանի իրավապահ մարմինների աղբյուրներ հայտնել են, որ կասկածյալը նույնականացվել է որպես 53-ամյա ԱՄՆ քաղաքացի: Նրանք ասել են, որ հրաձիգը հագել է «Ալլահ» գրությամբ սվիտեր և Իրանի դրոշով վերնաշապիկ:

News.am