Логотип

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «մորմոնների եկեղեցու» առաջնորդների հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի» կրոնական կազմակերպության (ժողովրդի շրջանում ընդունված են որպես «մորմոններ»–խմբ.) ղեկավար կազմի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Մասնավորապես, դեսպանը հանդիպել է Առաջին նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսի, եռաջին խորհրդական Հենրի Բ. Այրինգի և երկրորդ խորհրդական Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետ։

«Ինչպես մի շարք այլ կրոնական կազմակերպություններ, եկեղեցին Հայաստանում ազատ գործունեություն է ծավալում, քանի որ կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից է»,- նշել է Նարեկ Սարգսյանը։

Դեսպանն ընդգծել է, որ եկեղեցին երկարամյա մարդասիրական գործունեություն է ծավալում Հայաստանում՝ սկսած Սպիտակի երկրաշարժից։ Մկրտչյանը երախտագիտություն է հայտնել շարունակական աջակցության համար։

Նշվում է, որ այս հանդիպման ընթացքում կարևորվել են կրոնական ազատությունները, միջկրոնական երկխոսությունը և ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը։

Հավելենք, որ ըստ բաց աղբյուրների՝ «մորմոնների մուտքը» Հայաստան սկսվել է 1988 թվականին։ Այսօր աշխարհում, տարբեր տվյալներով, այս եկեղեցին 50 հազարից ավելի ակտիվ, գործունյա անդամներ ունի։ Գլխավոր գրասենյակն ԱՄՆ-ում է՝ Յուտա նահանգում։

Sputnik Արմենիա