Логотип

ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպանի եղբայրը ձերբակալվել է. հերթական սկանդալը՝ թմրանյութերի հետ կապված

Այս գիշեր Փարաքարում իսկական ամերիկյան մարտաֆիլմ է եղել. ձերբակալվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱՄՆ-ում դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը` Մկրտիչը, որի գրպանում եղել է փոքր պարկերով թմրանյութ: Այս մասին գրում է լրագրող Սյուզի Բադոյանը:

Ըստ նրա տեղեկությունների, միջադեպն այդպես էլ գրանցվել է՝ ՔՊ-ական դեսպանի ՔՊ-ական եղբորը` Մկրտիչ Մկրտչյանի Mazzerati 01 WM 808 մեքենան են կանգնեցրել պարեկները իրենց հարազատ Փարաքարում, Մկրտիչը խուճապահար ծնկին դրած պայուսակը տվել է կողքի նստողին, և երբ պարեկները դեսպանի եղբորը իջեցրել են մեքենայից ու սկսել խուզարկել գրպանները, կողքի նստած ուղևորը անմիջապես իջել և փախել է մեքենայից: Վերջինս փախուստի ժամանակ ձեռքի պայուսակը նետել է:

Լրագրողի տեղեկություններով՝ առգրավված պայուսակում զենք է, չգրանցված:

ՔՊ-ական նախկին նախարարի եղբորը` Մկրտիչին անմիաջպես ձերբակալել են ու հիմա նա Էջմիածնի ՁՊՎ-ում է պահվում։ Վերջինիսի մեքենան՝ Mazzerati 01 WM 808 պետհամարանիշներով տուգանային հրապարակում է:

Փախուստի դիմած ուղևորը չի հայտնաբերվել:

«Զեկուցել են վերևներում, ՔՊ-ում լուռ մարսում են իրենց ներքին կեղտերի ու թմրանյութի հերթական սկանդալի ինֆորմացիան.. ոստիկանությունը, հուսամ, չի կոծկի»,- գրել է լրագրողը:

Verelq.am