Ամերիկացի աջակողմյան ակտիվիստ և պահպանողական մեկնաբան Չարլի Քըրքը սպանվել է Յուտայի համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, հայտնել է Reuters-ը։
Միջադեպից անմիջապես հետո հաղորդվել էր, որ Քըրքը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Քըրքի մահվան մասին Truth Social սոցիալական ցանցում։ Նա ցավակցություն է հայտնել քաղաքական գործչի ընտանիքին։
Reuters-ը նշել է, որ 31-ամյա Քըրքը նախագահ Դոնալդ Թրամփի ազդեցիկ դաշնակիցն է և Turning Point USA-ի համահիմնադիրը, որը երկրի ամենամեծ պահպանողական երիտասարդական կազմակերպությունն է։
Armenia Today