«ԱՄՆ կառավարության աշխատակիցներին խորհուրդ է տրվել խուսափել Ադրբեջանի Նախիջևանի շրջան այցելելուց», – հաղորդում է ABC News-ը։
«Պետդեպարտամենտը նոր անվտանգության նախազգուշացում է տարածել՝ խորհուրդ տալով ԱՄՆ կառավարության աշխատակիցներին խուսափել Ադրբեջանի Նախիջևանի շրջան այցելելուց։
Զգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարեց, որ անօդաչու թռչող սարքերը հարվածել են Նախիջևան քաղաքին, որը գտնվում է երկրի՝ Իրանի հետ սահմանից հյուսիս։ Նախարարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է քաղաքի օդանավակայանին», – նշվում է հաղորդագրության մեջ։
News.am
