Логотип

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Վրաստանը կարող է օգուտ քաղել Հայաստան-Ադրբեջան համաձայնագրից

Մենք շարունակում ենք մնալ Վրաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անսասան կողմնակիցները, և Միացյալ Նահանգները ձգտում է կառուցողական հարաբերությունների Վրաստանի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, ինչպես հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը։

«Նախագահ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում ամբողջ Հարավային Կովկասի համար։ Վրաստանը կարող է նպաստել այս համաձայնագրի հնարավոր կայունությանը և բարգավաճմանը և մեծապես օգտվել դրանից։

Մենք կշարունակենք համագործակցել Վրաստանի կառավարության հետ երկկողմ հարաբերություններին և Վրաստանում քաղաքական մթնոլորտին ազդող հարցերի շուրջ։ Մենք նաև կքննարկենք այն կոնկրետ քայլերը, որոնք Վրաստանի կառավարությունը կարող է ձեռնարկել մեր երկրների միջև հարաբերությունները ամրապնդելու և առաջընթացի իր հանձնառությունը ցույց տալու համար», – ասվում է հայտարարության մեջ։

News.am