Логотип

ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը Վրաստանում կքննարկի երկրի աջակցությունը «Թրամփի երթուղուն»

ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ջոնաթան Ասկոնասը այցով գտնվում է Վրաստանում։

Այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։ «Այսօր առավոտյան Ասկոնասն այցելել է Սադախլոյի անցակետ, որը կառուցվել և կահավորվել է ԱՄՆ աջակցությամբ։ Այցի ընթացքում նա նաև կհանդիպի Վրաստանի Արտաքին գործերի նախարարության և կառավարության, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ», – նշվել է հայտարարությունում։

Տեղեկատվության համաձայն՝ Ասկոնասի այցի նպատակն է քննարկել Վրաստանի աջակցությունը «Թրամփի երթուղուն»։

ABC MEDIA