Логотип

ԱՄՆ պետքարտուղարը պատմել է Ժնևում Ուկրաինայի հետ «ամենաարդյունավետ» բանակցությունների մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողներին պատմել է Ժնևում Ուկրաինայի հետ «ամենաարդյունավետ» բանակցությունների մասին, հայտնում է BBC News-ը։

«Սա, թերևս, մեր ամենաարդյունավետ և բովանդակալից հանդիպումն էր ամբողջ գործընթացի ընթացքում»,- ասել է նա։

Ռուբիոն հայտնել է, որ իրենք ունեն բոլոր ներգրավված կողմերի «ներդրման հիման վրա» ստեղծված «արդյունք», և «զգալի առաջընթաց են գրանցել» դրանում պարունակվող կետերի կատարման ուղղությամբ։

Ըստ նրա, այժմ իրենք դիտարկում են «որոշ առաջարկներ, որոնք ներկայացվել են իրենց», և կատարում են որոշ «փոփոխություններ» ու շտկումներ՝ մոտենալու համար այն տարբերակին, որը բավարարում է ինչպես Ուկրաինային, այնպես էլ ԱՄՆ-ին։

ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ այս հավասարման մեջ կա նաև ռուսաստանյան կողմը, սակայն իրենք կարծում են, որ «բավականին հիմնավոր պատկերացում» ունեն այն մասին, թե ինչն է կարևոր նրանց համար։

«Մենք դեռ որոշակի աշխատանք պետք է կատարենք»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչները հավաքվել են Ժնևում՝ քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը, որի մասին հայտնի էր դարձել օրերս։

News.am