ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդական Ջոնաթան Ասկոնասը Թրամփի վարչակազմի «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղին» (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP) քննարկելու նպատակով մեկնել է Թբիլիսի:
«Այս տրանսպորտային երթուղին օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունք է», – հայտարարել է ԱՄՆ դեսպանատունը:
Նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի կառավարության և միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների հետ:
News.am
