ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ Հենրեհենը հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին և ծաղիկներ դրել անմար կրակի մոտ։
Նշենք, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանում հանդիպումներ է ունեցել Կառավարության ներկայացուցիչների հետ, քննարկել «Թրամփի ուղին»։
News.am