Логотип

ԱՄՆ փոխնախագահը կնոջ հետ այցելել է Ադրբեջանում գտնվող «Շեհիդների ծառուղի»

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ՝ Ուշա Վենսի հետ միասին այցելել է Ադրբեջանում գտնվող «շեհիդների պուրակ»։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Տնտեսական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ Հելբերգը:

«Փոխնախագահը և երկրորդ տիկինը Բաքվի (Ադրբեջան) Հավերժական կրակի հուշահամալիրի մոտ», – նշել է Հելբերգը՝ հրապարակելով այցելության տեսանյութը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահը Ադրբեջան է այցելել Հայաստան կատարած պաշտոնական այցից հետո:

Երևանում նա տիկնոջ հետ միասին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

News.am