Логотип

ԱՄՆ փոխնախագահն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը իր տիկնոջ հետ այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական բաժին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կալվածոց տեսուչ Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանը։

«Այսօր պատիվ ունեցա Երուսաղեմի հայ պատրիարքի անունից Ս. Հարության տաճարում դիմավորելու ԱՄՆ փոխնախագահ տիար Ջեյ Դի Վենսին և տիկնոջը ու հայկական բաժնում ներկայացնելու Հայ եկեղեցու և Երուսաղեմի հայոց պատրիարքության մասին հակիրճ տեղեկություն»,- գրել է նա:

News.am