Логотип

Ամուսնուս կյանքը վտանգված է. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը

Ադրբեջանում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, ահազանգել է այն մասին, որ ամուսինը արդեն 20 օր է հացադուլ է անում Բաքվի բանտում։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Լինդա Էուլջեքջյանը պատմել է, որ երեկ իրեն զարմացրել է ամուսնու զանգը։

«Ես նրա հետ խոսեցի նաև անցյալ ամիս։ Նա արդեն 20 օր հացադուլ է անում։ Իմ ամուսինը փորձում է իր հացադուլի միջոցով դիմել աշխարհին՝ իր և իր բանտարկյալ ընկերների համար։ Ես կորցնում եմ ամուսնուս։ Իմ ամուսնու կյանքը վտանգված է։ Նա ասաց, որ իրեն բժիշկ է պետք, որ անտանելի ցավեր ունի։ Ադրբեջանցիները նրան բժշկական օգնություն չեն տրամադրում։ Ես դիմում եմ ամբողջ աշխարհին, նպատակս մեկն է՝ ուզում եմ, որ ամուսինս առողջ մնա»,-պատմել է կինը։