«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը դիմելու է Եվրամիությանը և միջազգային դատական կառույցներին՝ պահանջելով դատապարտել Հայաստանին երկրում քաղբանտարկյալների առկայության համար, հայտարարել է ամերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը, որը ժամանել է ՀՀ՝ պաշտպանելու Կարապետյանին և Հայ Առաքելական եկեղեցու կալանավորված ներկայացուցիչներին:
Ամստերդամը նաև տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու և ընդդիմախոսների նկատմամբ վարքագծի մասին ամենօրյա ռեժիմով ահազանգելու են միջազգային կառույցներին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին։
«Մենք կձգտենք Հայաստանի միջազգային դատապարտմանը՝ քաղբանտարկյալներ պահելու և մարդու հիմնարար իրավունքները խախտելու համար»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Կարապետյանի դեպքը «պայմանագրային հետապնդման» օրինակ է, որի համար Հայաստանի իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Ամեստրադամը շեշտել է, որ Կարապենյանը լիովին անմեղ է և երբեք չի մտածել օրենքը խախտելու մասին։ Փաստաբանի խոսքով՝ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական դրդապատճառներ ունի, իսկ գործարարի դեմ մեղադրանքները «կառուցել են Դիսնեյլենդում»։
Փաստաբանն ընդգծել է, որ Հայ Առաքելական եկեղեցու և «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները։
«Այս մեղադրանքները ներկայացվել են անբարեխղճորեն և խախտում են կրոնի և խոսքի ազատության կոնվենցիայի 9-րդ, 10-րդ և 18-րդ հոդվածները, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով հետապնդման արգելքի վերաբերյալ»,- նշել է Ամստերդամը։
Նա Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշումը և Կարապետյանի դեմ «քաղաքական հաշվեհարդարը» կապել է վարչապետի վախերի հետ։
«Փայլուն ավտոկրատի դեպքում կարող ես զայրանալ, Փաշինյանին միայն խղճում եմ, ինքը վախին տրված մարդ է»,- հայտարարել է միջազգային իրավապաշտպանը։
Ամստերդամը նաև նշել է, որ առաջիկայում Կարապետյանի և եկեղեցու դեմ գրոհների մասին հայեցակարգային փաստաթուղթ են հրապարակելու, որը բաղկացած է 60 էջից։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։ Կարապետյանն իր մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով քաղաքական:
Armenia Today