Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոցում տեղի ունեցավ բրիտանացի հոգեբան Նորման Դիքսոնի՝ Զինվորական անձեռնհասության հոգեբանության մասին գրքի թարգմանության շնորհանդեսը։ Գրքի թարգմանիչը՝ Պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար պահեստազորի գնդապետ Տիգրան Հովհաննիսյանն է։ Գիրքը հասանաելի կլինի երկու լեզվով՝ անգլերեն և ռուսերեն։
Հովհաննիսյանը, ներկայացնելով գիրքը, նշեց՝ այն արժանի էր թարգմանության, քանի որ գրավում է ընթերցողի հետաքրքրությունը
«Այն հետպատերազմյան շրջանում,այն լեյտենանտները, որոնց բախտ է վիճակվել մարտի դաշտում ողջ մնալ, իրենց հիշողություններն արտացոլված են այս կամ այն սյուժեում։ Նորման Դիքսոնը նրանցից մեկն է՝ թագավորական կորպուսի կապիտան, որը զորացրվել է 58 թվականին, որից հետո սկսել է գիտական կարիերան»,- իր խոսքում նշեց Տիգրան Հովհաննիսյանը։
Բանախոսի փոխանցմամբ՝ գիրքն անգլերենից թարգամանել են ռուսերեն՝ հաշվի առնելով, որ այն կներակայացվի նաև ռուսական շուկայում։
Ի դեպ, Դիքսոնի՝ Զինվորական անձեռնհասության հոգեբանության մասին դասական դարձած աշխատությունն արդեն իսկ թարգմանվել է 12 լեզվով՝ իտալերեն, սերբերեն, թուրքերեն, գերմաներեն, արաբերեն և այլ։
Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց նաև պրոֆեսորի Դիքսոնի միակ լուսանկարը, որը եղել է համացանցում։
«Սա խոսում է այն մասին,թե որքան են այս գիտնականին և պատերազմի վետերանին ատել հենց գիտնականներն ու հրամանատարները։ Դիքսոնի ընտանիքին կարողացանք համոզել, որպեսզի իրենք լուսնկար ուղարկեն և ընտանեկան արխիվից ունեցանք մեկ որակյալ լուսանկար»,-ասաց բանախոսը՝ շարունակելով․
«Այստեղ ներկայացված է նաև «ապուշների նավը»։ Դիքսոնի գիրքը հիմար գեներալների մասին չէ, այլ խելացի, կրություն ունեցող, մարտախաղերի ժամանակ չտեսնված արդյունքներ ցույց տված գեներալների, որոնք խայտառակ սխալներ են գործել ամենապարզունակ իրավիճակներում»։
Panorama.am