Логотип

ԱՅՍՊԻՍԻ СВО-Ն ՀԱՅԵՐԻՍ ՀԱՄԱՐ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ ՈՂՋՈՒՆԵԼԻ ԿԼԻՆԵՐ

Ռուսաստանցի հայտնի մեկնաբան Վ. Սոլովյովի այն հայտարարությունը, թե, իր կարծիքով, ՌԴ-ն, Ուկրաինայից բացի, հատուկ ռազմագործողություններ (СВО) պետք է իրականացնի նաև իր ազդեցության գոտում գտնվող նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տարածքում՝ այդ թվում Հայաստանում և Միջին Ասիայում, հայերիս համար կարող է ընդունելի լինել միայն մեկ դեպքում․ եթե այդ СВО-ն իրականացվի Հայկական բանակի հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում, դրանք ամբողջությամբ ազատագրելու և այնտեղ բնիկ հայ բնակչության անվտանգ ու արժանապատիվ վերադարձն ապահովելու նպատակով։

Այսպիսի СВО-ն հայերիս համար արդարացված և նույնիսկ ողջունելի կլիներ։ Այդ դեպքում Վ. Սոլովյովը և նրա նման մտածողները կարող են լիովին վստահ լինել, որ Հայաստանը կորցնելու որևէ վտանգ չի առաջանա։

Եթե Ռուսաստանում իսկապես մտահոգ են տարածաշրջանում իրենց դիրքերի պահպանմամբ, ապա պետք է վերջապես գիտակցեն մի պարզ ճշմարտություն. հայ ժողովրդի անվտանգությունը, արժանապատվությունը և պատմական իրավունքների վերականգնումը որևէ պետության համար սպառնալիք չեն, այլ Հարավային Կովկասում կայունության միակ իրական ու երկարաժամկետ հիմքն են։

Եթե ձևը գիտեք, ասածս փոխանցեք Վ. Սոլովյովին։

Ողջույն:

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ, ֆեյսբուքյան էջ