Логотип

Այս տարի Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի 2 դեպք

2025 թվականին Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի լաբորատոր հաստատված 2 դեպք։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Առաջին դեպքը հայտնաբերվել է հունիսի 3-ին։

Եվրոպական առողջապահական մարմինները զգուշացրել են, որ 2025 թվականի տաք ջերմաստիճանով պայմանավորված կարող է գրանցվել մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների աճ, իսկ ամենամեծ մտահոգությունն է առաջացնում Արևմտյան Նեղոսի տենդը:

«Չնայած սրան` Հայաստանի Հանրապետությունում այս հիվանդությունների առումով համաճարակային իրավիճակը կայուն է»,– ասված է կենտրոնի հաղորդագրությունում։

Մոծակներով փոխանցվող հիվանդություններով վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է կրել փակ հագուստ անտառապուրակային գոտիներ և ջրային տարածքներ այցելելիս, օգտագործել միջատավանիչ հատուկ միջոցներ և սարքեր, օգտագործել հակամիջատային ցանցեր։

Sputnik Արմենիա