Логотип

Անահիտ Ավանեսյանը տեղեկություններ է հայտնել ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 11 քաղաքացիների առողջական վիճակի մասին

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված քաղաքացիներից 10–ի առողջական վիճակը բավարար է, մեկ մարդ հոսպիտալացվել է։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։

«Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 հայրենակիցներին դիմավորելու:

Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության:

Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է»,– գրել է նախարարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։