Չարլզ III թագավորը հավանություն է տվել անգլիկան եկեղեցու ղեկավարի պաշտոնում Քենթերբերիի արքեպիսկոպոս Սառա Մալալիի նշանակմանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մեծ Բրիտանիայի կառավարությանը։
«Թագավորը հաստատել է արժանապատիվ Ջասթին Պորտալ Ուելբիի փոխարեն արժանապատիվ տիկին Սառա Մալալիի թեկնածությունը Քենթերբերիի լորդ-արքեպիսկոպոսի պաշտոնում ընտրվելու համար», – ասված է հաղորդագրության մեջ:
Մալալին կդառնա անգլիկան եկեղեցու առաջին կին ղեկավարը։ Երկրի վարչապետ Կիր Ստարմերը ողջունել է նրա նշանակումը: Անգլիկան եկեղեցին կանանց թույլ է տվել եպիսկոպոս դառնալ 2014 թվականից: Առաջին կին եպիսկոպոսը ձեռնադրվել է 2015 թվականին։
63-ամյա Մալալին այժմ Լոնդոնի եպիսկոպոսն է, եկեղեցու ղեկավարի պաշտոնը նա կզբաղեցնի հունվարին:
Մալալլին հոգևոր աստիճան է ստացել 2001 թվականին, իսկ 2004 թվականին թողել է առողջապահության նախարարությունում զբաղեցրած պաշտոնը և մշտական հոգևոր ծառայության անցել Լոնդոնի Սաթոն թաղամասում։ 2017-ում նա դարձել է Լոնդոնի եպիսկոպոս:
Ավելի վաղ Մալալին հանդես էր եկել միասեռ ամուսնությունների օգտին և բացահայտ դեմ հանդես եկել էվթանազիայի օրինականացմանը:
Քենթերբերիի նախկին արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին պաշտոնաթող եղավ անցյալ տարի, երբ լուր տարածվեց, որ հոգևորականները բռնություն են կիրառել անչափահասների նկատմամբ։
Sputnik Արմենիա