Логотип

Անկարգությունների մասնակիցները Իրանի արևմուտքում սրբավայր են այրել

Իրանում անկարգությունների մասնակիցները ավերծություններ են գործել երկրի արևմուտքում գտնվող Իլամ նահանգի Բանհալան գյուղի սրբավայրում ու հրդեհել այն: Այս մասին հայտնում է «Mehr» գործակալությունը։

«Այս գիշեր հարձակվելով Բադրեի շրջանի սրբավայրերի վրա՝ վնասարարները Բանհալան գյուղում այրել են իմամների հետնորդ Աբասի դամբարանը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ իրանական արժույթ՝ ռիալի կտրուկ արժեզրկման պատճառով։ Այս ֆոնին Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել։ Նրա փոխարեն նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։

Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճել են ոստիկանության հետ բախումների՝ ուղեկցվելով գործող իշխանության դեմ կարգախոսներով: Հաղորդվում է, որ զոհեր կան ինչպես ուժայինների, այնպես էլ անկարգությունների մասնակիցների կողմից:

Sputnik Արմենիա