Логотип

«Անհեթեթություն է»․ Փաշինյանը հերքեց ռուսական ցորենից հրաժարվելու մասին լուրերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն տեղեկությունները, թե Հայաստանը մտադիր է հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ ուկրաինականի։ Այդ մասին նա ասաց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Քիչ առաջ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Հայաստանը, քաղաքական նկատառումներից ելնելով, ցանկանում է «պոկվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ հացահատիկի մի մասը գնելով Կիևից։ ԱՀԾ–ից հավելել էին` քանի որ ուկրաինական հացահատիկը մեկուկես անգամ թանկ է ռուսականից, Երևանը Բրյուսելին առաջարկել է փոխհատուցել ուկրաինական հացահատիկի ավելցուկային արժեքը։

«Չի կարող նման բան լինել։ Բացարձակ անհեթեթություն է»,- ասաց Փաշինյանը։

Sputnik Արմենիա