44–օրյա պատերազմում անհետ կորածների ծնողներն այս պահին Ազգային ժողովի ընդունարանի մոտ են, հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։
Նրանք նշում են, որ դեռևս 2025–ի դեկտեմբերին նամակ են հղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նշելով, որ ցանկանում են ծանոթանալ 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցին։ Անցել է 2 ամիս և դեռ որևէ պատասխան չեն ստացել ԱԺ նախագահից։
«Հիմա եկել ենք հասկանանք՝ ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը մեր նամակին չիի պատասխանում։ Մեզ այդ զեկույցի եզրակացությունը տալո՞ւ է, թե ոչ, որ մենք իմանանք մեր հարազատները ինչ պայմաններում են անհետացել, ինչ պայմաններում են զոհվել»,–ասաց նրանցից մեկը։
