Անհետ կորած զինծառայողերից մեկի հարազատին` ձերբակալված Ապիջան Սարգսյանին, արդեն ազատ են արձակել։ Այս մասին տեղեկացրեց Աջափնյակի դատարանի դիմաց հավաքված ծնողներից մեկը։ Նաև հայտնեց, որ մյուս ձերբակալվածը` Արսեն Ղուկասյանը, դեռ անազատության մեջ է, տեղեկություն չունեն, թե երբ կքննվի նրա խափանման միջոցի հարցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 29–ին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը: Նրանց նկատմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու համար
«Ռազմական ոստիկանների հետ բախում է եղել ու բախման ժամանակ իրար հրել են։ Յոթ ռազմական ոստիկանի կողմից բողոք կա, որ ծնողներն իրենց մարմնական վնասվածք են պատճառել»,– պատմեց ծնողներից մեկը։
Sputnik Արմենիա